National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
27.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
21.06.2018
ՀՀ վեցերորդ գումարման Ազգային ժողովի երրորդ նստաշրջանն ավարտեց աշխատանքը
1 / 2

ՀՀ Ազգային ժողովը հունիսի 21-ին շարունակել է արտահերթ նիստի աշխատանքը եւ քննարկել երկրորդ ընթերցմամբ ներկայացված օրենքների նախագծերը:

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը տեղեկացրել է, որ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ առաջարկներ չեն ստացվել եւ այն ներկայացված է նույնությամբ:

Նախագծի համաձայն՝ առաջիկա հուլիսի 1-ից ՀՀ քաղաքացիները կուտակային կենսաթոշակային համակարգին 5 տոկոսի փոխարեն կփոխանցեն իրենց աշխատավարձի 2,5 տոկոսը, 7,5 տոկոս հօգուտ քաղաքացու կփոխանցի պետությունը: Համակարգում ընդգրկված քաղաքացիների թիվը նույնպես հուլիսի 1-ից կփոխվի. ավելի քան 200 հազար քաղաքացիներին կմիանան եւս 80 հազարը: Նշենք, որ նախագիծը վերաբերում է 1974 թվականից հետո ծնված անձանց: Աշխատող մյուս քաղաքացիները կուտակային կենսաթոշակային համակարգին կարող են միանալ կամավորությամբ:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը քննարկման է ներկայացրել «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ 2017 թվականի դեկտեմբերի 21-ի «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին «ՀՕ-266-ն օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից փաթեթով: ՀՀ ԱԺ պատգամավորներն ընդհանուր առմամբ ներկայացրել են յոթ առաջարկ, որոնք ամբողջությամբ կամ մասնակի ընդունվել են:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արթուր Հովհաննիսյանը քննարկման է ներկայացրել «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ նշելով, որ առաջարկներ չեն ստացվել: Փոփոխությունն առնչվում է մարդու իրավունքների պաշտպանությանը: Սահմանվել է անձին նախկինում ոչ հայտնի` գործի լուծման համար էական նշանակություն ունեցող նոր երեւան եկած հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման հնարավորությունը: Դատական ակտի՝ նոր երեւան եկած հանգամանքներով վերանայման հիմքերին վերաբերող առկա դրույթները համապատասխանեցվել են քաղաքացիական դատավարության օրենսգրքի ձեւակերպումներին:

«Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը եւս երկրորդ ընթերցմամբ քննարկման է ներկայացվել չփոփոխված տարբերակով:

«Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի զեկուցող, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանի տեղեկացմամբ՝ այս օրինագծի վերաբերյալ եւս առաջարկներ չեն եղել:

Առաջարկներ չեն ստացվել նաեւ «Բարեգործության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական փաթեթի եւ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ, որով առաջարկվում է հնարավորություն տալ միջին մասնագիտական կրթություն ունեցող ուսուցիչներին՝ աշխատելու դպրոցներում մինչեւ 2023 թվականը:

Քննարկված բոլոր նախագծերին գլխադասային հանձնաժողովները տվել էին դրական եզրակացություններ: Օրենքների նախագծերը քվեարկությունների արդյունքում ընդունվել են:

Սպառելով օրակարգը՝ արտահերթ նիստն ավարտել է աշխատանքը:

ՀՀ օրհներգի հնչյունների ներքո ազդարարվել է նաեւ ՀՀ վեցերորդ գումարման Ազգային ժողովի երրորդ նստաշրջանի ավարտը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am